Սահմանադրական բարեփոխումներն ուղղված են Թուրքիայի և Ադրբեջանի հինգերորդ պահանջի բավարարմանը
Feb 12, 2022
1 min read

Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն ուղղված են Թուրքիայի եւ Ադրբեջանի հինգերորդ պահանջի բավարարմանը։ Այս մասին փետրվարի 11-ին տեղի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Կարող եմ գրազ գալ, որ սահմանադրական բարեփոխումները նպատակ ունեն փոխել Սահմանադրության պրեամբուլաները եւ հանել հղումն Անկախության հռչակագրին։ Հենց Սահմանադրությունը փոխվի, մենք դա կտեսնենք»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այդպիսով կբավարարեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հինգերորդ պահանջը։




Comments