Սախալինի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Feb 6, 2022
1 min read

5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել կիրակի առավոտյան Սախալին կղզու ափերի մոտ, տեղեկացնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Ցնցումները զգացել են մի քանի բնակավայրերի բնակիչները: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:18-ին արեւելյան ափի մոտ: Օջախը գտնվել է 23 կմ խորության վրա: «Երկրաշարժը զգացել են Օխա, Վոստոչնոյե, Տունգոր, Էխաբի, Վալ գյուղերի եւ Նոգլիկի ավանի բնակիչները: Ստացված տեղեկություններով՝ սեյսմիկ իրադարձությունը զգացվել է 3 բալ ուժգնությամբ: Նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան»,-ասվում է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության կայքում:




Comments