Սա հրաբխի ժայթքում չէ, այլ ռազմական պահեստների պայթյուն ու հրդեհ Ռյազանի մարզում
Oct 8, 2020
1 min read
ՌԴ Ռյազանի մարզի ռազմական պահեստներում բռնկված հրդեհները շարունակվում են, հարակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հրդեհի տեսագրությունը հրապարակել է NEXTA Live-ի տելեգրամյան ալիքը:
«Սա հրաբխի ժայթքում չէ, այլ ռազմական պահեստների պայթյուն Ռյազանի մարզում: Այժմ այնտեղ արտակարգ ռեժիմ է մտցվել», – նշվում է տեսանյութին կից։
Հրդեհը բռնկվել է շահագործումից հանված զինամթերքի պահեստում։
Պայթյունների հետևանքով վիրավորվել է 13 մարդ: Ռյազանի 14 բնակավայրերից տարհանվել է ավելի քան 1,6 հազար բնակիչ:






Comments