Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին․ Քոչարյան
May 25, 2021
1 min read

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարց հնչեց, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իրեն համարո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանի ասած՝ «ոչմիթիզականություն» սկզբունքը կրող: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․
«Ես ցանկություն չունեմ մեկնաբանել ՀՀ առաջին նախագահի հայտարարությունները…Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ մեկ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը: Այդ տասը տարվա ընթացքում բոլոր այդ առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք դրանք քննարկել: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին»:




Comments