Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում
Apr 12, 2021
1 min read

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը:
Anews.am-ը ներկայացնում է գրասենյակի հաղորդագրությունը, որտեղ ասվում է. «Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։ Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, և մարդիկ ստիպված են երկար ժամանակով լքել այն։ Պատերազմները չպետք է խոչընդոտեն բնակչության գոյատևման համար անհրաժեշտ տարածքների անվտանգ յուրացմանը»,- ասված է հայտարարության մեջ։




Comments