top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սա երկրորդ ղարաբաղյան շարժումն է. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց Դիմադրության շարժման ձեռքբերումները



Դիմադրության շարժման ձեռքբերումներից մեկն այն է, որ Արցախի հարցում հայկական կողմից նշաձողն իջեցնելու գործընթացը կասեցվել է։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։ «Շարժումն իրական քաղաքական ճգնաժամ է ստեղծել, այդ թվում՝ միջազգային գործընկերների աչքում առաջացել է Փաշինյանի լեգիտիմության հարցը։ Այն ապացուցեց, որ հայ ժողովուրդը չի ընդունի իրեն պարտադրված զիջումները, եւ որ Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը նոր զիջումների տանելու մանդատ։ Այն ակնհայտ դարձրեց, որ կա գործող իշխանության հեռացման հանրային պահանջ։ Դիմադրության շարժումը բացառիկ է իր մասշտաբներով եւ ժողովրդավարությամբ։ Սա ղարաբաղյան երկրորդ շարժումն է, եւ այն անշրջելի է»,- հավելեց Սաղաթելյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page