top of page

Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում

Dec 26, 2020
1 min read

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում՝ «Ոսկե արծիվ» շքանշան:

Կոչումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել Արմավիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառման ընթացքում:

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը հետմահու արժանացել էր Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչման:

Հիշեցնենք, որ «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին:

 
 
 

Comments


bottom of page