top of page

Ռուսաստանում փոխվելու են արտասահմանյան անձնագրեր տրամադրելու կանոնները

May 29, 2021
1 min read

Ռուսաստանի քաղաքացիներին արտասահմանյան անձնագրեր տրամադրելու կանոնները փոխվելու են: Նոր կանոնները վերաբերելու են արտերկրում բնակվող քաղաքացիներին, ինչպես նաեւ փաստաթղթերը կորցնելու դեպքերին եւ ուժի մեջ են մտնելու մայիսի 30-ից: Այս մասին հայտնել է «​Պառլամենտսկայա գազետա»-ն:

Ըստ թերթի՝ Ռուսաստանի սահմաններից դուրս բնակվող ռուսները փաստաթուղթը կկարողանան ձեռք բերել միայն Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց հետո: Փաստաթղթի տրամադրման ժամկետները չեն փոխվել. գրանցման վայրում այն ​​կտրամադրվի դիմումի օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ գտնվելու վայրում` երեք ամսվա ընթացքում:

Բացի այդ, Ռուսաստանի ՆԳՆ հրամանի համաձայն, այժմ հնարավոր կլինի չվճարել կորցրած կամ վնասված անձնագրի պետական ​​տուրքը միայն այն դեպքում, եթե քաղաքացին արտակարգ իրավիճակում է հայտնվել: Մնացածը ստիպված կլինեն վճարել երկու հազար ռուբլի հին նմուշի անձնագրի վերականգնման համար եւ հինգ հազար ռուբլի` նոր նմուշի փաստաթղթի համար:

 
 
 

Comments


bottom of page