Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4993 դեպք
Aug 31, 2020
1 min read
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4993 նոր դեպք: Այս մասին հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Ամենամեծ թիվն արձանագրվել է Մոսկվայում (685) և Սանկտ Պետերբուրգում (188):
Արձանագրվել է նաև մահվան 83 դեպք: Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 2405 մարդ:
Մինչ օրս Ռուսաստանի 85 շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 995 319 դեպք:





Comments