top of page

Ռուսաստանում չեն ընդունում Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը. Պեսկով

  • Anews
  • Mar 14, 2023
  • 1 min read

ree

Ռուսաստանը չի ընդունում Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում այդ դատարանում ՌԴ-ի դեմ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ երկու գործերի դիտարկման հնարավորությանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մենք չենք ընդունում այդ դատարանը, մենք չենք ընդունում այդ դատարանի իրավազորությունը։ Այսպես էլ դրան վերաբերվում ենք»,- ասել է Պեսկովը։

 
 
 

Comments


bottom of page