top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է վարակի 6611 նոր դեպք


Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 611 դեպք (+0,9%) է հաստատվել, մահացել է 188 մարդ (նախօրեին՝ 174): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է РИА Новости-ն։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 720 547, ապաքինվել է 497 446 բուժառու (նախօրեին՝ 8 378)։

Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 205 հիվանդ։ Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ ավելի քան 277.8 հազար մարդ ներկա պահին մնում է բժշկների հսկողության տակ: Վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 320 հազար թեստ, ընդհանուր՝ ավելի քան 22,7 միլիոն թեստ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 678 դեպք (ընդհանուր՝ 228 678 դեպք), Սանկտ Պետերբուրգում՝ 296 (ընդհանուր՝ 27 277 դեպք), Սվերդլովսկի մարզում՝ 280 (ընդհանուր՝ 15 623դեպք), Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 268 (ընդհանուր՝ 11 937 դեպք), Ալթայի երկրամասում՝ 228 (ընդհանուր՝ 5 589 դեպք)։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page