top of page

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Apr 15, 2020
1 min read

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 հազար 388-ով և ներկայում ընդհանուր թիվը կազմում է 24 հազար 490:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքերն արձանագրվել են 84 տարածաշրջանում: Վարակի դեպք չկա միայն Ալթայի Հանրապետությունում: Տեղեկատվությունը տրամադրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ապրիլի 15-ի տվյալներով վարակվածության ցուցանիշն ավելացել է 16.1 տոկոսով: Ապաքինվել է 1986 մարդ, 198-ը մահացել է:  

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

 
 
 

Comments


bottom of page