top of page

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված 179 147 մարդ է հայտնաբերվել

Feb 19, 2022
1 min read

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացումների թիվը մեկ օրում կազմել է 15 062, ինչը 19,2 տոկոսով ցածր է նախորդ օրվա ցուցանիշից: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մեկ օր առաջ եղել է 18 632 դեպք։ Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 179 147-ով՝ հասնելով 15 199 720-ի ։ Հարաբերական արտահայտությամբ, հիվանդների թվի աճը կազմել է 1,19 տոկոս: Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 191 098-ով՝ մեկ օր առաջ 198 369-ի դիմաց: Ընդյանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է առողջացման 12 217 942 դեպք։ Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 798-ով՝ հասնելով 344 755-ի։ Մեկ օր առաջ գրանցվել էր 784 մահվան դեպք։

 
 
 

Comments


bottom of page