top of page

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 16 246 դեպք է հայտնաբերվել

Jan 9, 2022
1 min read


Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 16 246 դեպք է հայտնաբերվել։ Երկրում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը համավարակի ընթացքում հասել է 10 650 849-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով բուժումից հետո դուրս է գրվել 20 751 մարդ, ողջ ընթացքում ապաքինվել է 9 686 912 մարդ։ ՌԴ-ում մեկ օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով պացիենտների մահվան 763 դեպք, ամբողջ ընթացքում մահացել է 316 163 մարդ։

 
 
 

Comments


bottom of page