Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 967 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1023-ով՝ նախորդ օրվա 1076-ի դիմաց՝ հասնելով 297203-ի, կիրակի լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վերջին օրվա ընթավքում գրանցված մահվան դեպքերի թիվը նվազագույն ցուցանիշի է հասել ուղիղ երկու ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 19-ից։ Նոր հիվանդությունից պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.91 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից։ Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 27967-ով՝ հասնելով 10214790-ի, հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0.27 տոկոս։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժման մեջ գտնվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 932 666-ի, հայնել են շտաբից: Կորոնավիրուսով վարակումից հետո ապաքինվածների թիվն ավելացել է 32 655-ով՝ հասնելով 8 984 921-ի։ Դուրս գրվածների մասնաբաժինը, ըստ շտաբի, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 88 տոկոս։




Comments