top of page

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 912 դեպք

Dec 31, 2021
1 min read


Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 912-ով՝ նախորդ օրվա 926-ի դիմաց՝ հասնելով 308 860-ի։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 20 638-ով՝ հասնելով 10 499 982-ի։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 727 203-ի, ասվում է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։ Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 40 692-ով՝ հասնելով 9 463 919-ի։ Ըստ շտաբի տվյալների՝ դուրս գրված պացիենտների թիվն աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 90,1%-ը։

 
 
 

Comments


bottom of page