top of page

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 25 769 նոր դեպք

Oct 3, 2021
1 min read

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 25 769 նոր դեպք: Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 7 586 536 դեպք: Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը տելեգրամյան իր ալիքում: Նախօրեին հայտնաբերվել է վարակվելու 25 219 դեպք: Աճի տեմպը կազմում է 0,34 տոկոս: Մեկ օրում գրանցվել է 890 մահվան դեպք, համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 209 918 մարդ: Առողջացման օրական ցուցանիշը կազմել է 15 391 դեպք, ընդհանուր գրանցվել է առողջացման 6 725 965 դեպք:

 
 
 

Comments


bottom of page