top of page

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը

Jul 20, 2020
1 min read

Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 940 դեպք է հաստատվել, մահացել է 85 մարդ: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 777 486 մարդ, ապաքինվել է 553 602 բուժառու (նախօրեին՝ 3 258)։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 12 427 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 578 դեպք, մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 379 բուժառու։ Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սվերդլովսկի մարզում՝ 234, Սանկտ Պետերբուրգում՝ 195, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 236, Իրկուտսկի շրջանում՝ 188։

 
 
 

Comments


bottom of page