top of page

Ռուսաստանում կարգելվի արտասահմանյան հակավիրուսային ծրագրերի կիրառումը

May 21, 2022
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ թվայնացման գործընթացները երկրում ակտիվորեն զարգանում են պետական կառավարման եւ ռուսական տնտեսության համակարգում, թեեւ այն գործարկվել է ընդամենը տարիներ առաջ… Ռուսաստանում 2025 թվականից կարգելվի տեղեկատվության պաշտպանության համակարգերի օգտագործումը: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը հանձնարարել է ամրապնդել կարեւոր նշանակության կառույցների տեղեկատվական անվտանգությունը: Նրա խոսքով՝ նման ձեռնարկությունների մեկ երրորդը պաշտպանական համակարգեր չունի: «Թվայնացման գործընթացները, որոնք այժմ ակտիվորեն տեղի են ունենում պետական կառավարման եւ ռուսական տնտեսության համակարգում, իսկ դրանք մենք գործարկել ենք մի քանի տարի առաջ, այսօր պետք է առավելագույնս պաշտպանված լինեն ցանկացած հնարավոր բացասական ազդեցությունից: Եվ այդ առաջադրանքի իրականացման ակնհայտ ուղին հայրենական տեխնիկային, տեխնոլոգիաների, ծրագրերի եւ արտադրանքի կիրառմանն անցնել է»,- հայտարարել է Պուտինը:

 
 
 

Comments


bottom of page