top of page

Ռուսաստանում առաջին անգամ արգելում է վառելիքի ներմուծումը

Jun 2, 2020
1 min read

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի իշխանությունները վառելիքի ներկրման արգելք են սահմանել։ Այս մասին գրում է Интерфакс-ը։

Նման որոշում է կայացվել տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար: Նշվում է, որ ներմուծման արգելքն ուժի մեջ է մտել հունիսի 2-ից և կգործի մինչև հոկտեմբերի 1-ը: Արգելքը վերաբերում է բենզինին, դիզելային վառելիքին, նավային վառելիքին: Արգելքը չի տարածվում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության տարածքով տարանցիկ փոխադրվող կամ անհատական օգտագործման համար տեղափոխվող վառելիքի վրա:

 
 
 

Comments


bottom of page