Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4785 դեպք. «Իզվեստիա»
Apr 18, 2020
1 min read

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4785-ով: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբին:
Ամենից շատ նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում (2 649): Մոսկվային հաջորդում է Մերձմոսկվան (428), Սանկտ Պետերբուրգը (139), Մորդովիան (62) և Չեչենիան (60): Այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է գրեթե 38.8 հազար: Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ, 24 ժամվա ընթացքում առողջացել է 467 մարդ:




Comments