top of page

Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են մշակել գազային հանգույցի նախագիծը

Oct 22, 2022
1 min read


Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են մշակել գազային հանգույցի նախագիծը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Անկարայի աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ աշխատանքը պահանջում է նախագծման, շինարարության եւ մարքեթինգի գնահատականներ, ասել է աղբյուրը: Զրուցակիցը մանրամասնել է, որ համապատասխան գերատեսչություններն այդ աշխատանքներն իրականացնում են նախագահների հանձնարարականների շրջանակներում, գործընթացը գտնվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների վերահսկողության ներքո։ Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից տեղափոխել Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա: Հոկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույց ստեղծելու շուրջ, որը Եվրոպային կապահովի վառելիքով: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ երկիրն ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ իր տարածքում միջազգային գազային հանգույց ստեղծելու համար։

 
 
 

Comments


bottom of page