top of page

Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են գազային հանգույցի անվտանգության զգայուն հարցերի քննարկումը․ ՌԴ ԱԳՆ

  • Jan 28, 2023
  • 1 min read


Ռուսաստանն ու Թուրքիան փորձագիտական մակարդակով ձեռնամուխ են եղել գազային հանգույցի անվտանգության դելիկատ հարցերի քննարկմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Անկարայի եւ Մոսկվայի համատեղ ջանքերի արդյունքը Թուրքիայի տարածքում գազային կենտրոն ստեղծելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն էր: «Ներկայումս փորձագիտական մակարդակով քննարկվում են այդ գաղափարի իրականացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ դելիկատ»,-ասել է Սիրոմոլոտովը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը գոհունակությամբ է ընդունում թուրք գործընկերների խանդավառությունը, նրանց կառուցողական մոտեցումն ու համատեղ աշխատանքի ձգտումը։

 
 
 

Comments


bottom of page