Ռուսաստանն արդեն սկսել է նավթ վաճառել մի շարք նոր գնորդների. Նովակ
May 9, 2022
1 min read

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական կողմն արդեն սկսել է նավթ վաճառել մի շարք նոր գնորդների։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ռուսական նավթային ընկերությունները նոր ուղղություններ, մատակարարման նոր շղթաներ են փնտրում:։ «Մենք անշուշտ տեսնում ենք, որ կան նոր գնորդներ, այդ թվում՝ այլ ուղղություններով մատակարարներին նավթի արտահանման ծավալների ավելացում, այդ թվում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նովակը հավելել է, որ Ռուսաստանը մի շարք նոր ենթակառուցվածքային նախագծեր է քննարկում՝ նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման համար։




Comments