top of page

Ռուսաստանյան բանկերը դադարեցնում են արտարժույթով հաշիվներ բացելը

Jun 24, 2022
1 min read


Ռուսաստանյան շատ բանկեր դադարեցնում են արտարժույթով հաշիվներ բացելը, գրել է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով բանկերի call-կենտրոններին։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ խոսքը «Սովկոմբանկ»-ի, ՊՍԲ-ի, «Ռոսբանկ»-ի, «Օտկրիտիե» բանկի, «Ռայֆֆայզենբանկ»-ի մասին է։ «Սովկոմբանկ»-ում անհնար է բացել ինչպես կուտակային, այնպես էլ դեպոզիտային արտարժութային հաշիվներ։ Արտարժույթով ավանդների ձեւակերպումն այստեղ դադարեցվել է դեռեւս մայիսից։ «Օտկրիտիե» բանկում հայտարարել են, որ արտարժութային դեպոզիտներն արդեն 1,5 ամիս հասանելի չեն, իսկ հաշիվներ անհնար է բացել հունիսի 15-ից։ «Ռոսբանկ»-ում ավելացրել են, որ ոչինչ չեն կարող ասել սահմանափակումների գործողության ժամկետների մասին։ Մինչ այդ «Տինկոֆ բանկի» վարչության նախագահ Ստանիսլավ Բլիզնյուկը նշել էր արտարժույթով խնայողություններ պահելու ռիսկի մասին։ Դոլարով խնայողություններ պահելու ռիսկերը կապված են այն բանի հետ, որ ռուսաստանյան բանկերը չեն կարող դոլարով վճարումներ կատարել՝ առանց ամերիկյան բանկերի ենթակառուցվածքի գործադրման։

 
 
 

Comments


bottom of page