top of page

Ռուսաստանից 200 քաղաքացի է վերադարձել Հայաստան

Apr 20, 2020
1 min read

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներից 200 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստան վերադարձած քաղաքացիները 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 
 
 

Comments


bottom of page