Ռուսաստանի և Հայաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
Apr 1, 2021
1 min read

Ռուսաստանի եւ Հայաստանի ԶՈւ ԳՇ պետեր Վալերի Գերասիմովը եւ Արտակ Դավթյանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու խաղաղապահ օպերացիայի անցկացումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:




Comments