Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Mar 5, 2022
1 min read

Բելառուսի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Վլադիմիր Մակեյը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ Ուկրաինայում ռուսական կողմի հատուկ ռազմական օպերացիայի հետ կապված իրավիճակը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հումանիտար միջանցքների բացման հարցերին՝ պատերազմական գոտիներից օտարերկրյա քաղաքացիների կամ Ուկրաինայի տարածքում ծանր իրավիճակում հայտնված քաղաքացիների տարհանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Comments