top of page

Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին

Nov 25, 2021
1 min read

Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նոյեմբերի 26-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կմասնակցի Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպմանը, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասել է դիվանագետը։

Այլ մանրամասներ գերատեսչության ներկայացուցիչը չի հայտնել:

 
 
 

Comments


bottom of page