top of page

Ռուսաստանի որոշիչ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց. Պուտին

Jun 23, 2021
1 min read

Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում որոշիչ էր, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի որոշիչ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»,- ասել է պետության ղեկավարը չորեքշաբթի Կրեմլի կայքում հրապարակված միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին ուղղված տեսաուղերձում:

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար:

 
 
 

Comments


bottom of page