top of page

Ռուսաստանի համար օպտիմալ տարբերակ է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը

Jan 28, 2021
1 min read

Ինչպես նշել են Ռուսաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը, օպտիմալ տարբերակ է «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով գերիների փոխանակումը խնդրի շուտափույթ կարգավորման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը կաջակցի այդ հարցերով, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով, որը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծի երկայնքով:

«Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,-հավելել է նա:

 
 
 

Comments


bottom of page