top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում։

Հանգամանորեն քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաները։ Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական լավ համակարգված ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել պահպանել Սիրիայի պետականությունը եւ վերացնել միջազգային ահաբեկչության հիմնական օջախը։ Երկու կողմերն էլ իրենց տրամադրվածությունն են հայտնել սիրիական կարգավորման հետագա համակարգման համար, այդ թվում՝ Աստանայի ձեւաչափի շրջանակներում։ Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի մասով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս դրա ամբողջական իրականացման օգտին ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված այս հարցի շուրջ բանակցությունները կանցնեն կառուցողական ոգով։ Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում ընդգծվել է այս երկրում խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը։ ՌԴ նախագահը հայտարարել է մոտ ապագայում Քաբուլ ռուսական մարդասիրական օգնության՝ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման մասին։

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page