top of page

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող է համաձայնեցվել հինգշաբթի կամ ուրբաթ

Apr 7, 2022
1 min read

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ածխի ներմուծման արգելքի մասին կարող է համաձայնեցվել հինգշաբթի կամ ուրբաթ, ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Գուցե այսօր ցերեկը կամ ամենաուշը՝ վաղը»,- ասել է նա լրագրողներին՝ ժամանելով ՆԱՏՕ-ի հանդիպմանը։

Նրա խոսքով՝ այդ փաթեթում չեն ներառվել պատժամիջոցներ Ռուսաստանի նավթային հատվածի դեմ։ «Այդ հարցը քննարկվելու է ապրիլի 11-ին, Եվրամիության ԱԳՆ-ի ղեկավարների հանդիպմանը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ «վաղ թե ուշ դա տեղի կունենա»։

 
 
 

Comments


bottom of page