top of page

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Մոնտրյոյի կոնվենցիայի շուրջ Թուրքիայի հետ համագործակցության մասին

Jul 25, 2021
1 min read

Ռուսաստանը Անկարայի հետ հերթական երկխոսությունն է վարում Բոսֆորի եւ Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման շուրջ, որը վերաբերում է Ստամբուլի ջրանցքի կառուցմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախարարությունում շեշտել են, որ կոնվենցիայով հաստատված միջազգային-իրավական ռեժիմին այլընտրանքներ չկան եւ ընդգծել փաստաթղթի կարեւորությունը որպես Սեւծովյան տարածաշրջանի կայունության եւ անվտանգության հիմնական գործոններից մեկը:

«Որպես այս տարածաշրջանի պատասխանատու երկրներ, պայմանագրի պատշաճ կատարման վերաբերյալ տարբեր մակարդակներում մտքերի պարբերաբար փոխանակում ենք իրականացնում Թուրքիայի հետ», - հավելել է նախարարությունը՝ հայտարարելով, որ կոնվենցիայի բոլոր կողմերը կշարունակեն պատասխանատու կերպով վերաբերել դրա պահպանմանը:

Հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլի ջրանցքի կառուցման մեկնարկի արարողությանը, որը անցնելու է Բոսֆորին զուգահեռ եւ կապելու է Սեւ ու Մարմարա ծովերը:

 
 
 

Comments


bottom of page