top of page

Ռուսաստանը ՓԶՀՀ է մշակում, որը նմանը չունի աշխարհում

Dec 24, 2021
1 min read


Ռուսաստանը փոխադրովի զենիթահրթիռային համալիր (ՓԶՀՀ) է մշակում, որը նմանը չունի աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեոնովը։ «Նոր ՓԶՀՀ-ն հագեցած կլինի օպտիկաէլեկտրոնային ինքնանշանառման գլխիկով, որն աշխարհում նմանը չունի»,-ասել է նա «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նոր ՓԶՀՀ-ն ստեղծվում է Մետկա փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքիշրջանակում։ Ներկայումս ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները վերազինվում են Վերբա ՓԶՀՀ-ով։ Սա ժամանակակից փոխադրովի համալիր է, որը, ըստ զինվորականների, ունակ է խոցել թիրախները 10-ից 4,5 հազար մետր բարձրության վրա եւ 500-ից 6,5 հազար մետր հեռավորության վրա։ Ռուսաստանը փոխադրովի զենիթահրթիռային համալիր (ՓԶՀՀ) է մշակում, որը նմանը չունի աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեոնովը։ «Նոր ՓԶՀՀ-ն հագեցած կլինի օպտիկաէլեկտրոնային ինքնանշանառման գլխիկով, որն աշխարհում նմանը չունի»,-ասել է նա «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նոր ՓԶՀՀ-ն ստեղծվում է Մետկա փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքիշրջանակում։ Ներկայումս ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները վերազինվում են Վերբա ՓԶՀՀ-ով։ Սա ժամանակակից փոխադրովի համալիր է, որը, ըստ զինվորականների, ունակ է խոցել թիրախները 10-ից 4,5 հազար մետր բարձրության վրա եւ 500-ից 6,5 հազար մետր հեռավորության վրա։

 
 
 

Comments


bottom of page