top of page

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

Mar 23, 2020
1 min read

Ռուսաստանը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսավիացիային»: Նշվում է, որ բացառություն կկազմեն Մոսկվայից մյուս երկրների մայրաքաղաքներ մեկնող չվերթները, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար կազմակերպվող չարտերային չվերթները: Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով 367 մարդ է վարակվել, 16-ը ապաքինվել են, ավելի քան 52 000-ը գտնվում են հսկողության տակ: Ողջ աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 300 000-ը, կորոնավիրուսից մահացել է 13 642 մարդ: Չինաստանից հետո վարակակիրների թվով առաջատար երկրներն են Իտալիան և Իսպանիան: Վիրուսը տարածվել է ավելի քան 160 երկրում:



Նյութի աղբյուր՝ tert.am




 
 
 

Comments


bottom of page