top of page

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին

May 25, 2022
1 min read

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին, ինչն արձանագրված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում եզակի փորձագիտական ​​ներուժ ունի։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, եւ ուրախ կլինենք հանձնաժողովի գործունեության շրջանակներում կիսվել մեր նյութերով եւ աշխատանքով հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ։ Խորհրդատվական օգնության ցուցաբերման ռուս փորձագետների թիմն արդեն ձեւավորված է»,- նշել է է Զախարովան։

 
 
 

Comments


bottom of page