top of page

Ռուսաստանը չի մասնակցի թալիբների երդմնակալության արարողությանը

Sep 10, 2021
1 min read


Մոսկվան չի մասնակցի Աֆղանստանում «Թալիբան» շարժման նոր կառավարության երդմնակալության արարողությանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Gazeta-ն։ «Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ չի մասնակցի»,- պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն կմասնակցի համապատասխան միջոցառմանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին՝ Միացյալ Նահանգներում ահաբեկչություններից ուղիղ 20 տարի հետո։ Ռուսաստանը «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներից ստացել է Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր։ Արաբական ԶԼՄ-ներում հայտնվել են նաեւ տեղեկություններ այն մասին, որ թալիբները արարողությանը մասնակցելու համար հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի եւ Կատարի նեկայացուցիչներին։ Հավաստիացվել է, որ կառավարության կազմավորման պատրաստությունն ավարտվել է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել աֆղանական նոր կառավարությունը ներկայացնելու արարողությանը՝ պայմանով, որ այն լինի ներառական։

 
 
 

Comments


bottom of page