top of page

Ռուսաստանը մարդասիրական կենտրոն է ստեղծում Ստեփանակերտում

Nov 15, 2020
1 min read

ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման գործընթացը, որը տեղակայվելու է Ստեփանակերտում՝ հայտնում է РИА Новости-ն: «Այդ նպատակով՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կազմում արդեն տեղակայվել է ձևավորվող կենտրոնի օպերատիվ խումբը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության վերահսկողության ազգային կենտրոնի հայտարարության մեջ: Խումբն ապահովում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների անվտանգությունը: Նշվում է, որ Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը կավարտվի մինչև նոյեմբերի 20-ը:

 
 
 

Comments


bottom of page