top of page

Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի և եգիպտացորենի սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Mar 31, 2022
1 min read


Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել, որով արտահանման արգելքից հանվում են ցորենի եւ մեսլինի, տարեկանի, գարու եւ սովորական եգիպտացորենի սերմերը, հաղորդում է Интерфакс-ը։ Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության թույլտվության դեպքում։ Բացի այդ, թույլատրվում է ճայթող հատիկների արտահանումը Ռուսաստանից (պոպկոռնի պատրաստման համար)։ ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը մտցվել է մարտի 15-ից եւ գործում է մինչեւ հունիսի 30-ը։ Ըստ հացահատիկի շուկայի փորձագետների՝ տարեկան 2-3 միլիոն տոննա հացահատիկ է արտահանվում ԵԱՏՄ երկրներ։

 
 
 

Comments


bottom of page