top of page

Ռուսաստանը ԵԱՏՄ-ում վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն ազատել է արտահանման տուրքերից

Mar 16, 2021
1 min read

Ռուսաստանի կառավարությունն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն ազատել է արտահանման մաքսատուրքերից: Այս մասին նշված է կառավարության հրամանագրում:

«Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման արդյունքում ստացված եւ վերաարտահանման ընթացակարգի մեջ դրված ապրանքների մասով ապրանքների թողարկման հետ կապված մաքսային օպերացիների իրակացման մաքսատուրքեր չեն գանձվում»,- ասվում է բանաձևի տեքստում:

Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 30 օր հետո:

 
 
 

Comments


bottom of page