top of page

Ռուսաստանը ԱՊՀ երկրներին փոխանցել է կորոնավիրուսի մոտ 1,3 մլն թեստ

Dec 18, 2020
1 min read

Ռուսաստանը ԱՊՀ երկրներին փոխանցել է կորոնավիրուսի մոտ 1,3 մլն թեստ: Այս մասին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՊՀ անդամ երկրներին են փոխանցվել թեստ համակարգեր եւ ռեագենտներ կորոնավիրուսի մոտ 1 միլիոն 300 հազար թեստ անցկացնելու համար: Դա, նշեմ, արտասահմանում Ռուսաստանի տրամադրած աջակցության ավելի քան 52 տոկոսն է»,-ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն «աջակցել է եւ կաջակցի ԱՊՀ բոլոր գործընկերներին կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար»:

 
 
 

Comments


bottom of page