top of page

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցությունները մարտի 16-ին կշարունակվեն

Mar 16, 2022
1 min read

Ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցությունները վաղը՝ մարտի 16-ին կշարունակվեն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Վաղը կշարունակենք։ Շատ բարդ եւ մածուցիկ բանակցային գործընթաց է։ Սկզբունքային հակասություններ կան։ Բայց փոխզիջման տեղ, անշուշտ, կա: Ընդմիջմանը ենթախմբերում աշխատանքը կշարունակվի…»,- նշել է նա։

 
 
 

Comments


bottom of page