top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում. Բայդեն


Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում, եւ Մոսկվան թանկ գին կվճարի նման գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է AP-ը։ Սա Սպիտակ տան վերջին փորձն էր՝ պարզաբանելու Բայդենի մեկնաբանությունները մեկ օր առաջ, երբ նա ենթադրում էր, որ Ռուսաստանի «ոչ նշանակալի ներխուժումը» Ուկրաինա կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ավելի կշռադատված պատասխանին: Բախվելով հանրապետական ​​օրենսդիրների եւ ուկրաինացի պաշտոնյաների քննադատությունների ալիքին՝ Բայդենը փորձել է պարզաբանել իր արտահայտությունները Սպիտակ տան ներքին քաղաքականությանը նվիրված հանդիպման ժամանակ։ «Ես բացարձակապես անկեղծ եմ եղել նախագահ Պուտինի հետ։ Եթե ռուսական ստորաբաժանումները հատեն Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ներխուժումը կարժանանա «կոշտ եւ համակարգված տնտեսական պատասխանի»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page