top of page

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում ջրամբարի շինարարության մեկնարկի անվտանգությունը

Aug 27, 2021
1 min read

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այդ օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա վերջ:

 
 
 

Comments


bottom of page