top of page

Ռուս խաղաղապահները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը

Dec 4, 2020
1 min read

Ռուս խաղաղապահները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը, ուրբաթ հաղորդել Է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախորդ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող խոշոր տեղանքը մաքրել են պայթունավտանգ օբյեկտներից: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային ռազմամթերք: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները՝ նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս է բերվում հատուկ սարքավորված հրաձգարան և ոչնչացվում: Իսկ զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 45 հեկտար տարածք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1120 պայթյունավտանգ առարկա:

 
 
 

Comments


bottom of page