Ռուս խաղաղապահները Մարտունիում չպայթած զինամթերքից 2 հեկտար տարածք են մաքրել
Aug 6, 2021
1 min read

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների ու տեղանքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում չպայթած զինամթերքից եւ պայթյունավտանգ առարկաներից Մարտունու շրջանում մաքրվել է 2 հեկտար տարածք եւ ստուգվել 2 շենք: 2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո չպայթած զինամթերքից մաքրվել է 2231,5 հա տարածք, 668,3 կմ ճանապարհ, 1920 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25 781 պայթյունավտանգ առարկա: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխագործունեություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:




Comments