Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղանքը պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքներ են իրականացրել
Mar 5, 2022
1 min read

Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականները շարունակում են տեղանքի՝ պայթուցիկ օբյեկտներից մաքրմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Խաղաղապահ ուժերի սակրավորները մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում հայտնաբերված 21 պայթուցիկ սարք են ոչնչացրել։ Հայտնաբերված պայթունավտանգ առարկաների վնասազերծումն իրականացվել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։




Comments