top of page

Ռուս խաղաղապահները Արցախում չպայթած զինամթերքից մաքրել են 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտեր

Jul 21, 2021
1 min read

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանման մասնագետները չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ինչպես նշվում է, չպայթած զինամթերքից մաքրվել է Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրը` շփման գծի մոտակայքում:

Աշխատանքներ են իրականացվել ավելի քան 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտերում, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարատեսակ զինամթերք, այդ թվում` հրետանային արկեր և ականներ, հակատանկային նռնակներ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք:

Բոլոր հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում հատուկ սարքավորված զորավարժարան և վնասազերծվում են:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2195,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1897 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա:

 
 
 

Comments


bottom of page