top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ


Մոտ 32 000 փախստականներ են ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում խաղաղ բնակիչները: Մեկ օրվա ընթացքում եւս 1244 մարդ է վերադարձել իրենց նախկին բնակության վայրեր: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է 31 917 փախստականի անվտանգ վերադարձը»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

Գերատեսչությունում նշել են, որ ռուս խաղաղապահներն օգնում են քաղաքացիներին անվտանգ տուն վերադառնալն, նրանց տրամադրում են մարդասիրական օգնություն: Վերականգնվում են նաեւ քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:

«Ռուսական խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել են պաշտպանության նախարարությունում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page